Տարածաշրջան13:34, 02 Մարտ 2017
Թուրքիայում երկրաշարժ է եղել. 22 մարդ մարմնական վնասվածք ունի

Թուրքիայի Ադըյաման նահանգի Սամսաթ շրջանում 5.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի կառավարությանը կից աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը՝ նշելով, որ եկրաշարժից հետո գրանցվել է 14 հետցնցում:
Ադըյամանի նահանգապետ Աբդուլլահ Էրինը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով 22 մարդ մարմնական վնասվածք է ստացել: Փլուզումներ են տեղի ունեցել: Մասնավորապես ավերվել է Սամսաթի քաղաքապետարանի շենքը, փլուզվել է Ուլուջամի մզկիթի մինարեթը, վնասվել է միջնակարգ դպրոցի շենքը, կենտրոնում գտնվող մի շարք մասնավոր տներ: Վնասներ են կրել նաև էպիկենտրոնին մոտ գտվող գյուղերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |