• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Հունիս, 2026
Շաբաթ 09:20
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:45, 03 Մարտ 2017

Financial Times. Թրամփը պիտի ընտրություն կատարի Թուրքիայի և քրդերի միջև

Financial Times. Թրամփը պիտի ընտրություն կատարի Թուրքիայի և քրդերի միջև

Բրիտանական «Financial Times» թերթի խմբագիրներից Դեյվիդ Գարդները գրում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը ոչնչացնելու համար պիտի ընտրություն կատարի Թուրքիայի և քրդերի միջև:

Գարդները հիշեցրել է, որ ամերիկյան ուժերը Մոսուլը ԻՊ-ից ազատագրելու համար արդեն իսկ համագործակցել են քրդական ուժերի հետ: Ընդգծելով, որ հաջորդ թիրախը սիրիական Ռաքքան է լինելու՝ գրում է.  «Այժմ խնդիրն այն է, թե ինչպես վերցնել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ԻՊ-ի միջնաբերդ Ռաքքան: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն ընտրություն պիտի կատարի իրեն դաշնակից, բայց միաժամանակ միմյանց թշնամի երկու ուժերի՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և Սիրիայի քրդական ուժերի (YPG) միջև»:

Ըստ Գարդների՝ Թրամփի որոշումը կկանխորոշի ոչ միայն  ԻՊ-ի, այլև քրդերի ճակատագիրը:

Հեղինակավոր թերթի խմբագիրը հիշեցրել է, որ Թրամփը նախընտրական արշավի ժամանակ «ԱՄՆ-ի ամենահավատարիմ, ամենալավ կռվողները» բնորոշմամբ գովել էր քրդական ուժերին: 2014-2015թթ. Քոբանիի ազատագրումից հետո քրդերը դարձել են ԱՄՆ-ի գրեթե «անփոխարինելի» դաշնակիցը:

Ի տարբերություն քրդերի՝ Թուրքիայի դիրքերը ԱՄՆ-ում այժմ  ուժեղ չեն: Գարդները նշում է, որ չնայած Թուրքիան միայն անցած ամռանը պայքար սկսեց իսլամիստների դեմ, բայց ամեն անգամ այդ հանգամանքը բավարար չի լինի, որպեսզի Թրամփը Ռաքքայում հրաժարվի քրդական ուժերից և համագործակցի Թուրքիայի հետ:

Գարդների կարծիքով՝ Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացվող «Եփրատի վահան» ռազմական օպերացիան մեկ գլխավոր նպատակ ունի. կանխել  քրդական ուժերի անցումը դեպի Եփրատի արևմուտք և իրենց վերահսկողության տակ գտնվող շրջանները միավորել:

Այդ իսկ պատճառով Գարդները հարցականի տակ է դնում Թուրքիայի վստահելիությունը Սիրիայի հիմնախնդրի լուծման հարցում:

Ըստ հեղինակի՝ թուրքական բանակը բավականին թուլացել է հատկապես հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած զիտումներից հետո, և եթե Թուրքիան ստորաբաժանումները չվերակազմավորի, չի կարող հասնել այն հզորությանը, ինչն այս պահին տարածաշրջանում ունեն քրդական ուժերը:

«Թրամփն ԻՊ-ի դեմ պայքարում ստիպված է ընտրություն կատարել ավելի սահմանափակ հնարավորություններ ունեցող և հավատ չներշնչող «Եփրատի վահան» և քրդական ուժերի առաջնորդությամբ իրականացվող «Եփրատի ցասում» գործողությունների միջև»,- եզրափակել է Գարդները:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}