• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Հունիս, 2026
Շաբաթ 09:20
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:54, 03 Մարտ 2017

Գերմանացի նախարարը հորդորել է Թուրքիային վերանայել մարդու իրավունքների հարցում իր դիրքորոշումը

Գերմանացի նախարարը հորդորել է Թուրքիային վերանայել մարդու իրավունքների հարցում իր դիրքորոշումը

Գերմանիայի Արդարադատության նախարար Հեյկո Մաասը թուրք գործընկերոջը Բոզդաղին հղած նամակում վերջին շրջանում առաջացած թուրք-գերմանական լարվածության վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել։

Թուրքական «Դողան» գործակալության տեղեկացմամբ՝ գերմանացի նախարարը նամակում նշել է, որ հիասթափված է, որ թուրք նախարարը չեղյալ է հայտարարել նախատեսված երկկողմ հանդիպումը։

Մաասը նաև քննադատել  է Թուրքիայում գերմանական պարբերականի թղթակցի ձերբակալությունը։ Գերմանացի նախարարը շեշտել է, որ Թուրքիան պետք է վերանայի մարդու իրավունքի և ազատությունների
հարցում իր դիրքորոշումը։

Նշենք, որ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը մարտի 2­ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առնչությամբ պետք է ելույթ ունենար Գերմանիայի Գագգենաու քաղաքում, սակայն վերջին պահին քաղաքապետարանն արգելել է դրա անցկացումը: Քաղաքապետը հայտնել է, որ որոշումը քաղաքական բնույթ չունի: Որոշումը խստորեն դատապարտել է Բոզդաղը` ասելով, որ կատարվածն անընդունելի է: Նա չեղյալ է համարել Գերմանիայի արդարադատության նախարարի հետ հանդիպումը: Ավելի ուշ Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն:

Բացի այդ նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը  պահանջել է ազատ արձակել օրեր առաջ Թուրքիայում ձերբակալված գերմանական «Die Welt» պարբերականի թղթակցին՝ Դենիզ Յուջելին:

Մերկելը, արձանագրելով, որ Թուրքիայում խախտվում են լրագրողների իրավունքները, նշել է,  որ Գերմանիայի կառավարարությունը ամեն ջանք կգործադրի, որպեսզի Յուլջելը ազատ արձակվի: Գերմանիայի կանցլերը կոչ է արել Թուրքիային հարգել լրագրողների ազատ արտահայտվելու իրավունքը։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}