06:38, 04 Մարտ 2017
Ռուսաստանի և Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանների միջև ստորագրվել է պայմանագիր

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան և Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպան Շերեֆ Մալքոչը ստորագրել են համագործակցության պայմանագիր:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` պայմանագիրը ստորագրվել է Անկարայում տեղի ունեցող օմբուդսմենների միջազգային ժողովին:
Նշյալ պայմանագրով կողմերը պարտավորվում են փոխանակվել մի շարք կարևոր տեղեկատվություններով: Բացի դրանից նշյալ պայմանագիրը ստորագրվել է կողմերի միջև հումանիտար ուղիներ ստեղծելու նպատակով:
«Մեր երկրների պատմության մեջ առաջին անգամ երկու օմբուդսմենները ստորագրել են փոխադարձ աջակցության և փոխօգնության պայմանագիր: Թուրքիայում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները կիրազեկվեն նոր կանոնադրության մասին և հարցերն արագ կերպով կկարգավորվեն»,- նկատել է Մոսկալկովան:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |