Քաղաքական08:47, 06 Մարտ 2017
Էրդողանը Գերմանիայի քաղաքականությունը նմանեցրել է նացիստական գործելաոճի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Գերմանիայի իշխանություններին՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի միջոցառումները գերմանական քաղաքներում արգելելու համար: Նշենք, որ այդ միջոցառումների ժամանակ նախատեսվում էր թուրք պաշտոնյանների, մասնավորապես Թուրքիայի էկոնոմիկայի և արդարադատության նախարարների ելույթները:
BBC-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ` Էրդողանը, Ստամբուլում «Կանայք և Ժողովրդավարություն» միության կողմից կազմակերպված միջոցառմանը ելույթ ունենալիս, Գերմանիայի այս քաղաքականությունը նմանեցրել է նացիստական շրջանի հետ:
«Գերմանիայում չեն թողնում, որ մեր ընկերները ելույթ ունենան: Թող չթողնեն: Ի՞նչ է, կարծում են, թե չթողնելով Գերմանիայում քվեարկողները «այո»-յի փոխարեն «ոչ» ե՞ն ասելու: Էյ, Գերմանիա, դուք ժողովրդավարության հետ ոչ մի առնչություն չունեք: Ներկայումս ձեր քայլերը, չեն տարբերվում անցյալում նացիստականից»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը մարտի 2¬ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առնչությամբ պետք է ելույթ ունենար Գերմանիայի Գագգենաու քաղաքում, սակայն վերջին պահին քաղաքապետարանն արգելել է դրա անցկացումը: Քաղաքապետը հայտնել է, որ որոշումը քաղաքական բնույթ չունի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |