Քաղաքական07:45, 06 Մարտ 2017
Հոլանդացի քաղաքական գործիչը կողմ է Թուրքիայի նախարարներին «persona non grata» հայտարարելուն

Հոլանդիայի իշխանությունները, ինչպես նաև Գերմանիան, դեմ են, որ Թուրքիայի պաշտոնյաները սահմանադրական հանրաքվեի քարոզարշավն իրականացնեն իրենց երկրների տարածքում:
Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյութեն «Facebook»-ի էջում գրել էր. «Հոլանդիան այն երկիրը չէ, որտեղ այլ երկրներ իրենց նախընտրական արշավները կազմակերպեն: Չենք ցանկանում համագործակցել»:
Ռյութեն այդ կերպ դատապարտել է մարտի 11-ին Ռոտերդամում կայանալիք միջոցառումը, որին նախատեսվում է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավութօղլուի մասնակցությունը:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի՝ Հոլանդիայի աջակողմյան «Ազատություն կուսակցության» առաջնորդ Գիրթ Ուիլդերսը նախատեսվող միջոցառման վերաբերյալ վարչապետ Ռյութեի արձագանքը «շատ մեղմ» է որակել. «Ես լինեի, այլ կերպ կվարվերի: Թուրքիայի կառավարության բոլոր անդամներին «persona non grata» (անցանկալի անձ) կհայտարարեի»:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Գագգենաու քաղաքապետարանը արգերլել էր Թուրքիայում սահամանադրական հանրաքվեի քարոզարշավին նվիրված միջոցառումը, որտեղ ելույթ պետք է ունենար Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը: Քաղաքապետը հայտնել է, որ որոշումը քաղաքական բնույթ չունի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |