Տարածաշրջան13:07, 06 Մարտ 2017
Սիրիայի քրդական ուժերի հարձակման հետևանքով 4 թուրք զինվոր է վիրավորվել

Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (ԺԻՋ-YPG) Սիրիայի Մանբիչ քաղաքից հրետանային հարձակման են ենթարկել Էլ Բաբ շրջանում գտնվող Թուրքիայի զինուժի դիրքերը:
Թուրքական «Dogan» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ դրա հետևանքով վիրավորվել է 4 թուրք զինծառայող:
Միջանկյալ նշենք, որ Թուրքիայի զինուժը Սիրիայում 2016թ. օգոստոսի 24-ից սկսած մինչ օրս իրականացնում է «Եփրատի վահան» ռազմական գործողությունը, որն ուղղված է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության և Սիրիայի քրդական ուժերի դեմ:
Նշվում է, որ հարձակումից հետո Թուրքիայի զինուժը կրակ է բացել YPG-ի հենակետերի ուղղությամբ և ոչնչացրել դրանք:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական ուժերին «Սիրիայի ազատ բանակի» (Սիրիայի ընդդիմադիր ուժեր) հետ միասին հաջողվել էր ԻՊ-ի ահաբեկիչների մաքրել Էլ Բաբը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |