Քաղաքական09:11, 07 Մարտ 2017
Չավուշօղլուն Գերմանիայի իշխանությունների մասին. «Իսկական բռնապետական համակարգ է»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից հետո այժմ էլ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն է Գերմանիայի իշխանությունների գործողությունները նմանեցրել նացիստական գործելաոճին:
Թուրքական «T24» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Գերմանիայի Համբուրգ քաղաքի իշխանությունները թույլ չէին տվել սրահներից մեկում անցկացվելիք միջոցառումը, որտեղ ելույթ էր ունենալու նաև արտգործնախարար Չավուշօղլուն: Սակայն այնուհետև հայտարարվել է, որ Չավուշօղլուի ելույթի համար այլ սրահ կհատկացվի: Իսկ մինչ այդ Գերմանիայի տեղական ինքնակառավարման մարմիններն արգելել էին Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի, Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջիի, և Էներգետիկայի նախկին նախարար Թաներ Յըլդըզի ելույթները:
Նշենք, որ թուրք պաշտոնյաների հանդիպումները անցկացվում են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում:
Ըստ Չավուշօղլուի՝ գերմանական իշխանությունների պահվածքը նման է նացիստների գործելավոճին: «Իսկական բռնապետական համակարգ է: Փորձել են չեղարկել Համբուրգում հարսանյաց սրահում միջոցառում անցկացնելու համաձայանությունը»:
Չավուշօղլուն հայտարարել է, որ մեկնելու է Գերմանիա և իրեն ոչ ոք չի կարող կանգնեցնել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր Գերմանիայի իշխանություններին այն բանի համար, որ վերջիններս արգելել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի անցկացումն ու թուրք պաշտոնյաների ելույթները Գերմանիայի տարածքում:
Էրդողանը գերմանական իշխանությունների այդ վերաբերմունքը նմանեցրել էր նացիստական գործելաոճին՝ ասելով. «Էյ, Գերմանիա, դուք ժողովրդավարության հետ ոչ մի առնչություն չունեք: Ներկայումս ձեր քայլերը, չեն տարբերվում անցյալում նացիստականից: Մենք էլ կարծում էինք, թե Գերմանիան վաղուց հրաժարվել է դրանից, բայց սխալվել ենք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |