Տարածաշրջան09:48, 09 Մարտ 2017
Թուրքիայի վարչապետը հայտարարել է երկրում արտակարգ դրությունը ևս 3 ամսով երկարաձգելու մասին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Անկարայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հատարարել է, որ երկրում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու է ևս 3 ամսով:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` 2 անգամ երկարաձգված արտակարգ դրության ժամկետն ավարտվելու էր ապրիլի 19-ին:
Նշենք, որ Թուրքիայում 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձից 5 օր հետո հայտարարված եռամսյա արտակարգ դրության ժամկետը 2անգամ երկարաձգվել էր համապատասխանաբար 2016-ի հոկտեմբերի 11-ին և այս տարվա հունվարի 3-ին:
Այսպիսով նոր երկարացումից հետո 2016- ի հուլիսի 20-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը, ևս մեկ անգան չերկարաձգվելու դեպքում կավարտվի 2017-ի հուլիսի 19-ին` տևելով ուղիղ մեկ տարի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |