Քաղաքական08:44, 10 Մարտ 2017
Հոլանդիայում ևս մեկ թուրք նախարարի քարաոզչական ելույթի համար սրահ չի տրամադրվել

Հոլանդիայում այս անգամ էլ հանդիպում անցկացնելու համար հրաժարվել են սրահ տրամադրել Թուրքիայի Ընտանեկան հարցերի ու սոցիալական ապահովության նախարար Ֆաթմա Բեթյուլ Քայա Սայանին:
Ըստ թուրքական «Demokrathaber.net» լրատվական կայքի` Սայանը այսօր` մարտի 10-ին պետք է Թուրքիայում սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ քարոզչական հանդիպում անցկացներ Հոլանդիայի Հենգելո քաղաքում ապրող թուրքերի հետ: Սակայն հանդիպման սրահի սեփականատերը հրաժարվել է վարձակալության տալ սրահը՝ հայտարարելով. «Քաղաքապետի հետ հանդիպեցինք և որոշեցինք սրահը չտրամադրել վարձակալության համար»:
Սեփականատերը նշել է նաև, որ իր որոշման վրա ազդել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին Ռոտերդամում սրահ չտրամադրելու հանգամանքը:
Հենգելոյի քաղաքապետն էլ, ակնարկելով որ իրենց համար անցանկալի է թուրք նախարարների այցերն իրենց երկիր, ասել է. «Կարծում եմ, որ այդ այցը (Սայանի-խմբ.) չպետք է կայանա»:
Հիշեցնենք, որ Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում չեղարկվել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ տեղի ունենալիք «Այո սահմանադրական բարեփոխումներին» խորագրով հավաքը:
Որպես չեղարկման պատճառ Ռոտերդամի քաղաքապետը նշել էր այն փաստը, որ սրահի սեփականատերը հրաժարվել է տարածք տրամադրել:
Չավուշօղլուն հայտարարել է, որ անկախ ամեն ինչից ինքը մարտի 11-ին այցելելու է Ռոտերդամ և փորձելու է հանդիպել տեղի թուրքերի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |