Տարածաշրջան09:43, 10 Մարտ 2017
Ստամբուլում ուղղաթիռ է ընկել. կա 5 զոհ (լուսանկարներ)

Ստամբուլի Բույուքչեքմեջե շրջանում ուղղաթիռ է ընկել: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` թուրքական «Էջզանեբաշը» դեղագործական հոլդինգին պատկանող ուղղաթիռը թանձր մառախուղի պատճառով նախ հարվածել է հեռուստաաշտարակին, այնուհետև, կորցնելով կառավարումը, ընկել է: Ուղղաթիռում գտնվել են անձնակազմի 2 անդամները ու ևս 5 ուղևոր: Նախնական տվյալներով նրանցից 5-ը զոհվել է:
Վթարի հետևանքով բռնկված հրդեհը մարելու համար ուղարկվել է 10 հրշեջ փրկարարական մեքենա և 50 հրշեջ:
Նշվում է, որ հոլդինգի ղեկավար կազմի անդամներին տեղափոխող ուղղաթիռը Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանից մեկնելիս է եղել Բիլեջիք նահանգի Բոզոյուք շրջան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |