• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 02:29
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:43, 13 Մարտ 2017

Գերմանիայի ֆինանսների նախարար. «Թուրքիայի հետ աշխատելը դժվարացել է»

Գերմանիայի ֆինանսների նախարար. «Թուրքիայի հետ աշխատելը դժվարացել է»

Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանք Շոյբլեն հայտարարել է, որ դժվարացել է Թուրքիայի հետ գործակցությունը: Ըստ թուրքական «Posta» լրատվամիջոցի` այդ մասին նա հայտարարել է գերմանական «ZDF » հեռուստալիքի եթերով:

Շոյբլեն, խոսելով Եվրոպական երկրներում թուրք նախարարների կողմից  նախընտրական քարոզարշավ անցկացնելու մասին,  նշել է. «Այս պայմաններում  չափազանց  դժվար է դարձել շարունակել աշխատանքը ֆինաստատնտեսական օգնության հարցում: Մենք չենք ցանկանում իրավիճակի սրում: Գերմանիայի կառավարությունում ամեն ոք այս առումով համակարծիք է: Մենք միայն ցանկանում ենք, որ Թուրքիան  առաջնորդվի ողջամտությամբ»:

Թուրքական աղբյուրը տեղեկացնում է նաև, որ Գերմանիայում թուրք նախարարների քարոզարշավի իրականացման դեմ է հանդես եկել Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մաիզերեն:

Վերջինս այդ մասին, մասնավորապես ասել էր. «Թուրքիան իրավունք չունի Գերմանիայում նախըտրական քարոզարշավ իրականացնել»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը և էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի նպատակով մարտի 2-ին պետք է  ելույթ ունենային Գերմանիայի Գագգենաու քաղաքում, սակայն վերջին պահին քաղաքապետարանն արգելել էր: Նման քայլը խստորեն դատապարտել էր Բոզդաղը` ասելով, որ կատարվածն անընդունելի է: Նա չեղյալ էր համարել Գերմանիայի արդարադատության նախարարի հետ հանդիպումը: Ավելի ուշ Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}