Տնտեսական12:18, 14 Մարտ 2017
Թուրքիան S-400 ՀՕՊ համակարգեր գնելու համար Ռուսաստանից վարկ է խնդրել

Թուրքիան ցանկանում է Ռուսաստանից վարկ վերցնել՝ S-400 ՀՕՊ համակարգեր գնելու նպատակով: «Sputnik»-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության «Ռոստեխ» պետական կորպորացիայի տնօրեն Սերգեյ Չեմեզովը:
Նա նշել է, որ Մոսկվայի և Անկարայի միջև զենքի առևտրի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են:
«Թուրքիան Մոսկվային հայտնել է, որ ցանկանում է վարկ վերցնել: Սակայն խնդիրը դեռ վերջնական լուծված չէ: Ֆինանսների նախարարությունների միջև բանակցությունները շարունակվում են: Երբ համաձայնություն ձեռք բերվի և վարկի գումարը հստակեցվի, կստորագրվի նաև զենքերի, այդ թվում և S-400 համակարգերի վաճառքի վերաբերյալ պայմանագիրը»,- տեղեկացրել է Չեմեզովը:
«Ռոստեխ»-ի տնօրենը հավելել է նաև, որ սիրիական պատերազմով պայմանավորված՝ վերջին շրջանում հատկապես մեծացել է ռուսական զենքի նկատմամբ հետաքրքրությունը: Մասնավորապես, այս տարի շուրջ 13 մլրդ դոլարի զենք ու զինամթերք է վաճառվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |