Տարածաշրջան09:57, 15 Մարտ 2017
Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են S-400 համակարգերի մատակարարման հարցով

Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են Թուրքիային ռուսական արտադրության S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման հարցով:
Թուրքական «Haberler.com» լրատվական կայքը, հղում անելով Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությանը, նշում է, որ այս հարցում արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև:
Հարցը քննարկվել էր մարտի 10-ին Մոսկվայում նախագահներ Պուտինի և Էրդողանի հանդիպման ընթացքում:
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի Դաշնության «Ռոստեխ» պետական կորպորացիայի տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտարարել էր, թե Թուրքիան ցանկանում է Ռուսաստանից վարկ վերցնել՝ S-400 ՀՕՊ համակարգեր գնելու նպատակով:
Նա նշել էր, որ Մոսկվայի և Անկարայի միջև զենքի առևտրի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են:
Անկարային С-400 համակարգերի մատակարարման հնարավորությունը հաստատել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |