Քաղաքական09:34, 16 Մարտ 2017
Դենիզ Բայքալ. «Հոլանդիայի հետ սրված ճգնաժամի մեղավորը Թուրքիայի իշխանություններն են»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախկին նախագահ Դենիզ Բայքալը հայտարարել է, որ Հոլանդիայի հետ առաջացած լարվածության գլխավոր պատասխանատուն թուրքական իշխանություններն են:
Ըստ թուրքական թուրքական «Memleket» լրատվակայքի` այդ մասին Բայքալը հայտնել էր «Habertürk» հեռուստաընկերության ուղղիղ եթերով: Ըստ նրա՝ Հոլանդիայի հետ սրված ճգնաժամը Թուրքիայի ղեկավարության արտաքին սխալ քաղաքակության հետևանքն է: Դրա համար էլ Հոլանդիայից արտաքսվեց Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Բեթուլ Սայան Քայան:
«Հոլանդիայում մեր նախարարի հետ տեղի ունեցածն ինձ էլ ընկճեց, սակայն ու՞մ պատճառով դա տեղի ունեցավ: Այստեղ մենք իրավացի էի՞նք: Եթե իրավացի էինք, ապա ինչո՞ւ մեզ այնտեղից ետ ուղարկեցին»,-ասել է Բայքալը:
Վերջում նա ափսոսանք հայտնելով , նշել է, որ ճգնաժամը բացասական բիծ կթողնի վիզաների տրամադրման հարցում: Ըստ Բայքալի` Թուրքիան դրանով «կրակեց իր ոտքին», քանի որ մեծ հարված է հասցվելու նաև զբոսաշրջությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |