Տնտեսական07:48, 20 Մարտ 2017
Գերմանական հսկա կոնցեռնը կասեցրել է իր ներդրումները Թուրքիայում

Աշխարհի ամենամեծ ցեմենտի գործարաններից մեկը` գերմանական «HeidelbergCement»-ը, կասեցրել է Թուրքիայում կատարվող ներդրումները: Հոլդինգի տնօրեն Բերնդ Շայֆելեն հայտարարել է, որ Թուրքիայում իրականացվելիք նոր ներդրումային ծրագրերն ամբողջությամբ առկախվել են երկրում առկա անորոշ քաղաքական իրավիճակի պատճառով:
Ըստ թուրքական «Dünya.com» լրատվական կայքի` կոնցեռնի ղեկավարի հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայոմ առկա իրավիճակը կարող է բացասական անդրադառնալ երկրի տնտեսական զարգացման վրա: Հայտարարության մեջ հիշատակվել է նաև Հոլանդիայի ու Գերմանիայի հետ Անկարայի լարված հարաբերությունների մասին, որոնք այդ երկրներում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավ անցկացնելու Թուրքիայի ցանկության հետևանքն են:
Նշվում է, որ գերմանական կոնցեռնի և թուրքական «Սաբանջը» ընկերության համատեղ ներդրումներով ստեղծված «Աքչանսա» գործարանը հանդիսանում է Թուրքիայի ամենամեծ ցեմենտ արտադրող ձեռնարկությունը: Այն բավարարում է Թուրքիայի ընդհանուր պահանջարկի 10 տոկոսը:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվելիս սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Թուրքիայի արդարադատության նախարար Բաքըր Բոզդաղը պետք է քարոզչական հավաք անցկացներ Գերմանիայում: Սակայն մարտի 2-ին գերմանական կողմը հրաժարվեց Բոզդաղին նշյալ հավաքի համար սրահ տրամադրել: Թուրք նախարար Բոզդաղը հարկադրված եղավ վերադառնալ Թուրքիա:
Ավելի ուշ Գերմանիան արգելեց նաև Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջիի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ղեկավարությամբ անցկացվելիք նույնատիպ հավաքները: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի վարած այս քաղաքականությունը համեմատեց ֆաշիզի հետ, ինչն էլ ավելի սրեց լարվածությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |