Տարածաշրջան08:34, 24 Մարտ 2017
Քուրդիստանի բանվորական կուսակցությունը հանրաքվեի վերաբերյալ կոչով է հանդես եկել

Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) ապրիլի 16-ին կայանալիք հանրաքվեի վերաբերյալ տեսահաղորդագրություն է տարածել:
Թուրքական «Haberler.com» լրատվակայքում հրապարակված տեսագրությունում ՔԲԿ-ի առաջնորդներից Ջեմիլ Բայըքը կոչ է արել քաղաքացիներին անպայման մասնակցել հանրաքվեին և «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին:
Նա նաև նշել է, որ հանրաքվեով սահմանադրական փոփոխությունների ընդունումը կործանիչ նշանակություն կունենա ՔԲԿ-ի համար:
Բայըքը անդրադարձել է նաև Թուրքիայի արևելյան Ջիզրե, Շըրնաք, Սուր, Նուսայբին շրջաններում կառավարության կողմից իրականացված գործողություններին՝ որակելով դրանք որպես քուրդ ժողովրդի դեմ ուղղված բռնություններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |