Տարածաշրջան13:46, 27 Մարտ 2017
Արտասահմանում բնակվող Թուրքիայի քաղաքացիները սկսել են քվեարկել սահմանադրական փոփոխությունների համար

Մարտի 16-ից սկսվել է արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիների քվեարկությունը այդ երկրում ապրիլի 16-ին անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» այսօրվանից քվեատուփեր են տեղադրվել Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Դանիայում և Բելգիայում գործող Թուրքիայի հյուպատոսարաններում:
Նշվում է, որ ըստ Թուրքիայի օրենսդրության` առաջիկա շաբաթվա ընթացքում ընտրատեղամասեր կբացվեն նաև այլ երկրներում Թուրքիայի ներկայացուցչություններում: Ընդհանուր առմամբ քվեարկություն կիրականացվի 57 երկրում, որտեղ գտնվող Թուրքիայի քաղաքացիները կարող են քվեարկել մինչև ապրիլի 9-ը:
Նշենք, որ Թուրքիայում տեղի ունեցող ընտրական գործընթացներին մասնակցելու իրավունք ունի արտասահմանում բնակվող 2.9 մլն քաղաքացի: Ամենաշատ ընտրողները բնակվում են Գերմանիայում` 1.4 մլն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |