Տարածաշրջան07:34, 28 Մարտ 2017
PKK-ի զինանոցում նորագույն մոդելի հակատանկային զենք է հայտնաբերվել

Օրերս Թուրքիայում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների մոտ նորագույն սերնդի հակատանկային զենք է հայտնաբերվել:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` թուրք ուժայինների կողմից Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում իրականացված գործողության ժամանակ սպանված քուրդ զինյալների մոտից հայտնաբերվել է շվեդական հայտնի SAAB ընկերության արտադրած M136 AT4 LAW մոդելի շարժական հակատանկային զենք:
Թուրքական փորձագիտական շրջանում քննարկումների առարկա դարձած այդ զինատեսակի ձեռքբերման և Թուրքիա ներկրման ճանապարհը առայժմ ճշտված չէ: Նշվում է, որ ԱՄՆ-ի, Հոլանդիայի ու Գերմանիայի կողմից օգտագործվող այդ զինատեսակից տարածաշրջանում կա միայն իրաքյան Քուրդիստանի զինված ուժերի` Փեշմերգայի զինանոցում: Դրանք «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում օգտագործելու համար Փեշմերգային էին հատկացվել ԱՄՆ-ի կողմից:
Թուրքական աղբյուրը նշում է, որ հավանականություն կա, որ Իրաքի քրդերից այդ զենքը անցած լինի Սիրիայի քրդերին, ինչից հետո էլ հայտնված լինի Թուրքիայում զինված պայքար մղող ՔԲԿ-ական զինյալների ձեռքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |