Քաղաքական13:33, 28 Մարտ 2017
ԱՄՆ-ի պետքարտուղարը Թուրքիայում չի հանդիպի ընդդիմության ներկայացուցիչների հետ

Մարտի 30-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը պաշտոնական այցով մեկնելու է Թուրքիա, որտեղ հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ըստ թուրքական «Dunya» լրատվամիջոցի` այցի ընթացքում հանդիպումներ են լինելու նաև այն թուրք նախարարների հետ, որոնք իրենց դերն ունեն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում:
Քննարկումներ են տեղի ունենալու Սիրիայի Ռաքքա քաղաքի հարցով: Վերջինս գտնվում է ԻՊ-ի վերահսկողության տակ: Մասնավորապես խոսվելու է այն մասին, որ քաղաքի ազատագրումից հետո տեղի բնակիչները պետք է վերադառնա իրենց բնակավայրերը, քանի որ բուն օպերացիայի ժամանակ բնակչությունը էվակուացվելու է:
Ամերիկացի պաշտոնյաներն ակնկալում են, որ Թիլլերսոնի այցի օրակարգում ներառվելու է նաև իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման հարցը, ով թուրքական իշխանությունների կողմից մեղադրվում է հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
Աղբյուրը նաև նշում է, որ Թիլլերսոնն այցի ընթացքում հանդիպումներ չի ունենա Թուրքիայի ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |