Տարածաշրջան13:55, 28 Մարտ 2017
Դիարբեքիրի 9 գյուղերում հայտարարվել է պարետային ժամ
Մարտի 28-ին Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջե և Հանի շրջանների 9 գյուղերում հայտարարվել է պարետային ժամ: «CNNturk» լրատվամիջոցի փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել Դիարբեքիրի նահանգապետարանը;
Թուրք ուժայինները պատրաստվում են նշյալ շրջաններում զինված գործողություններ իրականացնել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) քուրդ զինյալների դեմ:
Պարետային ժամը այնքան ժամանակ ուժի մեջ կլինի, մինչև հավելյալ ծանուցում չարվի նահանգապետարանի կողմից: Նշվում է, որ օպերացիայի ընթացքում ոչնչացվելու են PKK-ի զինյալներին պատկանող թաքստոցներ, զինապահեստներ, ինչպես նաև մի շարք հենակետեր:
Տեղեկացում է նաև, որ պարետային ժամի որոշումը կայացվել է քաղաքացիների անվտանգության ապահովման նկատառումներով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |