Տարածաշրջան10:20, 29 Մարտ 2017
Չավուշօղլուն դատապարտել է Քիրքուքում քրդական դրոշ բարձրացնելու որոշումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դժգոհություն է հայտնել, որ Իրաքի Քիրքուք քաղաքի կառավարական շենքերի վրա Իրաքի դրոշի հետ միասին, պիտի բարձրացվի նաև Իրաքյան Քուրդիստանի դրոշը:
«Ճիշտ չենք համարում այդ քայլը, մեզ համար դա անընդունելի է»,- ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` ասել է Չավուշօղլուն:
Ինչպես հաղորդում է «Cumhuriyet» պարբերականը, խնդրի հետ կապված առանձին հայտարարություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը: Դրանում մասնավորապես ասվում է, որ նշյալ որոշումը կայացվել է միակողմանի՝ անտեսելով նահանգային խորհրդի թուրքմեն և արաբ անդամների բոյկոտը:
Ըստ Թուրքիայի արտգործնախարարության՝ նշյալ որոշումը «հակասում է Իրաքի սահմադրությանը»: Նշվում է, որ Քիրքուքի հարցում ցանկացած միակողմանի որոշում կվնասի երխխոսությանը:
Հիշեցնենք, որ քրդական դրոշը Քիրքուքի կառավարական շենքերի վրա տեղակայելու որոշումը ընդունվել և վավերացվել էր մարտի 28-ին Քիրքուքի նահանգային խորհրդում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |