Քաղաքական14:05, 31 Մարտ 2017
ԱՄՆ-ի փոխպետքարտուղարը ապրիլին Թուրքիայում կլինի

ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Թոմաս Շաննոնը ապրիլի 3-4 ընկած ժամանակահատվածում կլինի Թուրքիայում: Այդ մասին հայտնում է թուրքական «Hurriyet» պարբերականը, հղում անելով ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից արված գրավոր հայտարարությանը:
Վերջինում, մասնավորապես ասվում է, որ այցի ժամանակ թուրք պաշտոնյաների հետ քննարկվելու է թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները:
Հիշեցնենք, որ օրերս Թուրքիա էր այցելել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Հանդիպման ժամանակ քննարկվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հարցը, ինչպես նաև ամերիկաբնակ իսլամի քարոզիչ և միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման խնդիրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |