• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 02:29
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:01, 02 Ապրիլ 2017

Թուրքական լրատվամիջոցներն անդրադառնում են ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին

Թուրքական լրատվամիջոցներն անդրադառնում են ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին

Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը, իշխանամետ «TimeTurk», «Dunya» լրատվամիջոցները, ինչպես նաև ընդդիմադիր կայքերի համարում ունեցող մի շարք այլ լրատվամիջոցներ անդրադարձել են ՀՀ խորհրդարանական ընտրություններին:

Թեման լուսաբանած լրատվամիջոցներում հրապարակված նյութը նույնաբովանդակ է և ունի տեղեկատվական բնույթ ընտրությունների մեկնարկի, մասնակից քաղաքական ուժերի, հավանական հաղթողների մասին:  «Հայաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները» վերնագրով տեղեկատվության մեջ նշվում է, որ 2015-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո երկիրը անցել է պետական կառավարման համակարգի խորհրդարանական մոդելին, որը ուժի մեջ կմտնի նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո 2018-ին:

Թվարկվում են ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները ու ներկայացվում դաշինքների կազմի մասին:

Վկայակոչելով սոցհարցումների արդյունքները՝ նշվում է, որ ֆավորիտ է համարվում է ՀՀ նախագահի գլխավորած «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը», որին հաջորդում է «Ծառուկյան դաշինքը»: Դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բնորոշվում է որպես «միլիարդատեր գործարար»:

Նախկին ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի մասին նշվում է, որ ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից կարևոր հենակետեր գրավելուց հետո պաշտոնանկ է արվել և դաշինք կազմել ընդդիմադիր ուժերի հետ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}