Տարածաշրջան11:10, 03 Ապրիլ 2017
Թուրքիայում մահերի 40 տոկոսը պայմանավորված է սիրտանոթային համակարգի հիվանդություններով

Թուրքիայի առողջապահական հետազոտությունների գլխավոր վարչությունը վիճակագրական տվյալներ է հրապարկել այս երկրում տարածված հիվանդությունների վերաբերյալ:
Թուրքական «Haber7.com» լրատվակայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում ամենից հաճախ մահվան պատճառ են դառնում սիրտանոթային համակարգի հիվանդությունները: Ըստ աղբյուրի՝ գրանցվող մահվան դեպքերի 40.25 տոկոսի դեպքում պատճառ են հանդիսանում հենց այս խմբի հիվանդությունները:
Ընդ որում, սիրտանոթային համակարգի հիվանդություններով են պայմանավորված կանանց շրջանում գրանցվող մահերի 44.31 տոկոսը, իսկ տղամարդկանց դեպքում՝ 36.85 տոկոսը:
Մահացությունների 20 տոկոսը պայմանավորված է հիվանդների այս կամ այն օրգանում առաջացած նորագոյացություններով: Թուրքիայում բնակչության մահվան պատճառների շարքում երրորդ ամենահաճախ հանդիպող գործոնը շնչառական համակարգի հիվանդություններն են: Ընդ որում, նորագոյացություններից և շնչառական համակարգի հիվանդություններից ավելի հաճախ մահանում են տղամարդիկ:
Տղամարդկանց շրջանում ամենից շատ տարածված են շնչափողի (21 տոկոս), շագանակագեղձի (12.7 տոկոս) և ստամոքս-աղիքային համակարգի (9.3 տոկոս) նորագոյացությունները:
Կանանց շրջանում տարածված ոն կրծքագեղձի (24.9 տոկոս), վահանաձև գեղձի (12 տոկոս), ստամոքս -աղիքային համակարգի (8 տոկոս) քաղցկեղը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |