• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 20:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:01, 03 Ապրիլ 2017

Թուրք պատգամավոր. սահմանադրական փոփոխությունները չափից շատ լիազորություններ կտան մեկ անձի

Թուրք պատգամավոր. սահմանադրական փոփոխությունները չափից շատ լիազորություններ կտան մեկ անձի

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը հանդիսացող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Մուհարրեմ Ինջեն անդրադարձել է ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հնարավոր հետևանքներին:

Թուրքական «Vitrinhaber.com» լրատվակայքի համաձայն՝  Ինջեն Սինոպում հանդիպել է ՏԻՄ ղեկավարների հետ: Իր ելույթում թուրք պատգամավորը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում երկրի նախագահի ձեռքում կկենտրոնանան չափազանց շատ իրավասություններ, ինչը աննախադեպ է և շատ վտանգավոր: Ինջեի խոսքով՝ նման լիազորություններ նույնիսկ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին չեն տրվել:

«Հիմա մենք այո ասելով մեջլիսը ցրելու իրավունք ենք տալիս: 1924թ., երբ սահմանադրություն էր կազմվում, Աթաթուրքին մեջլիսը ցրելու իրավունք տվող առաջարկ եղավ, բայց պատգամավորները մերժեցին:

Այո ասելով նաև պատերազմ սկսելու իրավունք կտանք:  Նման բան չի կարող լինել: Թուրքիայի զինված ուժերի երկրից դուրս գալը կամ օտար զորքի մուտքը երկիր ենթակա է մեջլիսի հաստատմանը: Եթե մենք հիմա այո ասենք, ապա այդ իրավունքը կտանք մեկ անձի: Այդ անձը առանց որևէ մեկի հետ քննարկելու, համաձայնեցնելու վաղը կարող է զորքը ոտքի հանել և մտնել Հայաստան: Հավատացեք՝ դա հավասար կլինի ինքնասպանության. երկիրը կմասնատվի», -ասել է թուրք նախարարը:

Ինջեն հավելել է, որ շատ մեծ սխալ կլինի շուրջ 80 մլն բնակչության ճակատագիրը միայն մեկ անձի քմահաճույքներին հանձնելը՝ անգամ անկախ նրանից, թե այդ անձը ով կլինի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, թե՞ մեկ ուրիշը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}