Տնտեսական10:07, 03 Ապրիլ 2017
Ռուս պաշտոնյան նախազգուշացնում է Թուրքիային

Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը լրագրողների հետ զրույցում խոսել է ռուսական ցորենի Թուրքիա արտահանման շուրջ ստեղծված խոչընդոտների մասին:
Ըստ թուրքական «Posta» լրատվամիջոցի` ռուս պաշտոնյան պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը ստիպված կլինի Թուրքիայից արտահանվող ապրանքների հարցում նույնպես սահմանափակումներ մտցնել, ինչպես դա արել էր Թուրքիան ռուսական ցորենի հարցում, նշել է. «Եթե նրանք մեր ապրանքների հարցում շարունակեն սահմանափակումներ կիրառել, ապա մենք ևս հնարավոր է նույն կերպ վարվենք, բայց հուսով եմ այս իրավիճակում կհաղթի ողջամտությունը»:
Հիշեցնենք, որ մարտի 15-ից Թուրքիայի կառավարության կողմից Ռուսաստանը հանվել էր այն երկրների ցանկից, որոնք Թուրքային ցորեն են մատակարարում առանց հարկվելու: Եվ հիմա Թուրքիա ներկրվող ռուսական հացահատիկի համար պահանջվող խոշոր մաքսատուրքը գործնականում կարող է անհնար դարձնել հետագա ներկրումը:
Թուրքիան 2-րդ ամենամեծ շուկան է եղել ռուսական ցորենի արտահանման համար: 2016-ին Թուրքիա է ներկրվել 1.9 միլիոն տոննա ռուսական հացահատիկ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |