Տարածաշրջան10:52, 04 Ապրիլ 2017
Էրդողան. «Սիրիայում նոր գործողություններ ենք իրականացնելու»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 3-ին Տրաբզոն քաղաքում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայում նոր գործողություններ է իրականացնելու: Այդ մասին հայտնում է թուրքական «Sondakika» լրատվամիջոցը:
Ավելի վաղ Թուրքիան դադարեցրել էր Սիրիայի տարածքում 2016թ օգոստոսի 24-ից սկսած «Եփրատի վահան» ռազմական գործողությունը:
«Սիրիայի ալ Բաբ քաղաքը ահաբեկիչներից մաքրելով Եփրատի վահան գործողության առաջին շրջափուլը ավարտեցինք: Սրանից հետո ևս լինելու են գործողություններ: Այժմ այլ տարածքներում ահաբեկչական կազմակերպությունների հենակետերը վերցնելու համար նախապատրաստում ենք նոր գործողություններ»,-ասել է Էրդողանը
Վերջինս հավելել է, որ իրենք գարնանը «անակնկալներ ունեն» «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության, ինչպես նաև գյուլենական համայնքի համար:
Վերջին 3-ն էլ Թուրքիայում որակվում են որպես ահաբեկչական կազմակերպություններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |