• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 20:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:15, 06 Ապրիլ 2017

Թուրքիան պատրաստվում է «Տիգրիսի վահան» օպերացիային Իրաքում

Թուրքիան պատրաստվում է «Տիգրիսի վահան» օպերացիային Իրաքում

Սիրիայում «Եփրատի վահան»  գործողության ավարտից հետո Թուրքիան Իրաքի տարածքում «Տիգրիսի վահան» օպերացիան է ծրագրում իրականացնել: Ըստ թուրքական «Yeni Şafak» թերթի կայքի` սպասվում է, որ գործողությունը կսկսվի Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեից հետո:

Այն ընթանալու է Իրաքի  Սինջար շրջանի ուղղությամբ, որտեղ ըստ թուրքական կողմի պնդման` գտնվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 9 ռազմական ճամբար, որոնք սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի համար:

Հաղորդվում է նաև, որ Թուրքիայի զինված ուժերը (ԶՈՒ) արդեն երկար ժամանակ է, ինչ կենդանի ուժ են կուտակում թուրք-իրաքյան սահմանին գտնվող Սիլոփի շրջանում: Սպասվում է, որ այնտեղ կկուտակվեն նաև մեծ թվով զրահապատ մեքենաներ, հաուբիցներ և տանկեր:

Միջանկյալ նշենք, որ PKK-ի գլխավոր ռազմաբազան գտնվում է Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում:

Վերոնշյալ գործողությունը թուրքական ուժերը իրականացնելու են Իրաքի Բաշիքա շրջանում տեղակայված թուրքական ստորաբաժանումների հետ միասին:

Աղբյուրը նշում է, որ պաշտոնական Անկարան Սինջարում տեղակայված PKK-ի ուժերի դուրսբերման պահանջով մի քանի անգամ դիմել է թե Իրաքի կառավարությանը, թե Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավարությանը: Սակայն նշյալ պահանջները և զգուշացումները ոչ մի դրական արդյունք չեն տվել: Նշվում է, որ նույնիսկ Մեսութ Բարզանիի ՔԲԿ-ին՝ ուղղված կոչերը «օդում մնացին»: Եվ վերջինիս զինված ուժերը որևէ գործողություն չսկսեցին PKK-ի դեմ: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}