Տարածաշրջան08:00, 13 Ապրիլ 2017
Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարը Ադրբեջանում է

Ապրիլի 12-ին Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար Բյուլենթ Բոսթանօղլուն մեկնել է Ադրբեջան: Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության` Բաքվում Բոսթանօղլուն հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության ընդլայնման հարցը: Մասնավորապես, կարևորվել են համատեղ զորավարժությունների անցկացումը և այդ կոնտեքստում փորձի փոխանակում իրականացնելու հարցը:
Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարին այցի ժամանակ ուղեկցել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան ռազմական ատաշեն` գեներալ մայոր Զաֆեր Օջաքը:
Թուրքական աղբյուրը տեղեկացնում է, որ այցը տևելու է 3 օր, որի ընթացքում Բոսթանօղլուն այցելելու է նաև Ադրբեջանի ռազմածովային ուժերին պատկանող մի շարք դպրոցներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |