Տարածաշրջան09:50, 14 Ապրիլ 2017
Իզմիրում ապամոնտաժվել են հունական աստվածուհիների արձանները

Թուրքական իշխանությունները ապամոնտաժել են հին հունական Դեմետրա աստվածուհուն և նրա դստերը՝ Կորեին (Պերսեփոնե) նվիրված արձանները:
Թուրքական «Demokrathaber.org» լրատվակայքի տեղեկացմամբ՝ տարիներ առաջ աստվածուհիների արձանները տեղադրվել էին Իզմիր նահանգի Թորբալը շրջանում: Իսկ այժմ դրանց տեղում՝ Թորբալըի Աթաթուրքի անվան հրապարակում, հսկայական օսմանյան թուղրա (սուլթանական կնիք - խմբ.) է տեղադրվել, գագաթին՝ լուսին ու աստղ:
Թորբալըի քաղաքապետ Ադնան Յաշար Գյորմեզը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն տալիս նշել է, որ մուսուլման թաղամասում աստվածուհու արձան չէր կարող լինել, իրենք պարզապես «այդ սխալն են ուղղել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |