Տարածաշրջան09:30, 17 Ապրիլ 2017
Էրդողան. «Մեր առաջնահերթ գործը մահապատժի վերականգնումն է»
Թուրքիայում ապրիլի 16-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրության առաջ հանդես է եկել ելույթով:
«Oda.tv» լրատվականի տեղեկացմամբ՝ Էրդողանը գոհությանկություն է հայտնել քաղաքացիների ակտիվ մասնակցության համար ու արձանագրել, որ փոփոխություններին կողմ արտահայտվողները կազմել են քվեարկածների ավելի քան 51 տոկոսը:
Հիշեցնենք, որ համաձայն այդ փոփոխությունների փաթեթի՝ պետական կառավարման համակարգը Թուրքիայում խորհրդարանականից պիտի վերածվի նախագահականի:
Համախոհության և ցուցաբերած աջակցության համար Էրդողանը շնորհակալություն է հայտնել ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությանը: Էրդողանը անդրադարձել է մահապատժի վերականգնման թեմային՝ ակնարկելով, որ եթե պետք լինի, մի հանրաքվե էլ կկազմակերպեն մահապատժի վերականգնման հարցով:
«Մեր առաջնահերթ գործը մահապատժի վերականգնումն է»,- ըստ աղբյուրի՝ ասել է Թուրքիայի նախագահը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |