Քաղաքական14:31, 17 Ապրիլ 2017
Էրդողանին՝ «այո», սակայն հանրաքվեում «ոչ» ասած 6 նահանգները

Թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը առանձնացրել է այն 6 նահանգները, որտեղ 2014 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Էրդողանը հաղթել էր, սակայն նախօրեին տեղի ունեցած հանրաքվեում «պարտվել»:
Ըստ կայքի՝ ապրիլի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեում, որը նախատեսում է երկրում խորհրդարանական համակարգից նախագահական համակարգի անցում, Անկարայի, Արտվինի, Բիլեջիկի, Ուշաքի, Զոնգուլդակի և Յալովայի նահանգներում ընտրողների մեծամասնությունը դեմ է քվարկել:
Կայքը հիշեցնում է, որ այս նույն նահանգները 2014թ նախագահական ընտրություններում 50%-ից ավել ձայն էին ապահովել ներկայիս նախագահ Էրդողանի օգտին: Ստացվում է ներկայիս նախագահը այս շրջաններում կորցրել է ընտրողների վստահությունը:
Բացի այդ Էրդողանը հանրաքվեում նախորդ նախագահական ընտրությունների համեմատ ավելի քիչ ձայն է ստացել նաև իր ծննդավայր Ռիզեում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |