Քաղաքական06:37, 17 Ապրիլ 2017
Թուրքիայում անցկացված հանրաքվեի նախնական արդյունքները հայտնի են

Հրապարակվել են ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքները:
Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ մինչ այս պահը կատարված հաշվարկների համաձայն՝ հանրաքվեին կողմ է քվեարկել մասնակիցների 51.21 տոկոսը, դեմ՝ 48.79 տոկոսը: Այլ կերպ ասած՝ քվեարկության իրավունք ունեցող 24 մլն 326.251 քաղաքացի կողմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին, իսկ 23 մլն 173.124 քաղաքացի՝ դեմ: Եվս 849.447 քվե անվավեր է ճանաչվել:
Թուրքիայի տարածքում հանրաքվեին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 87.28 տոկոսը:
Հայտնի են նաև արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիների քվեարկության արդյունքները: Այս պահին հաշվվել են քվեների 64.36 տոկոսը: Ըստ այդմ՝ արտերկրում քվեարկության մասնակցածների 59.02 տոկոսը (376.493 մարդ) «այո» է ասել սահմանադրական փոփոխություններին, իսկ 40.98 տոկոսը (261.432 մարդ)՝ «ոչ» է ասել:
Հանրաքվեում ամենից շատ կողմ քվեարկած նահանգը Բայբուրթն է. այստեղ սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել բնակչության 81.67 տոկոսը: Իսկ «ոչ» տարբերակը ամենից շատ ընտրել են Թունջելիի բնակիչները՝ 80.35 տոկոս:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Թուրքիայում քվեարկության էր դրվել 18 հոդվածից բաղկացած սահմանադրական փոփոխությունները փաթեթը, որով նախ և առաջ նախատեսվում է անցում կառավարման նախագահական համակարգին:
Սակայն այս համակարգը Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական ուժերի և անգամ արտերկրում բնակվող մի շարք գործիչների կողմից բուռն քննադատության էր արժանացել՝ «բոլոր լծակները մեկ անձի ձեռքում կենտրոնացնելու» հեռանկարի պաատճառով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |