• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 19:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:02, 18 Ապրիլ 2017

Ադրբեջանի թուրքերը դեմ են քվեարկել Թուրքիայի սահմանադրական փոփոխություններին

Ադրբեջանի թուրքերը դեմ են քվեարկել Թուրքիայի սահմանադրական փոփոխություններին

Ադրբեջանում բնակվող թուրքերի մեծամասնությունը դեմ է քվեարկել Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների փաթեթին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sözcü» թերթի կայքը:

Քվեարկությունն անցկացվել է Բաքվում Թուրքիայի դեսպանատանն, ինչպես նաև՝ Նախիջևանի ու Գանձակի (Գյանջա) գլխավոր հյուպատոսարաններում հիմնված ընտրատեղամասերում: Հանրաքվեին մասնակցած ադրբեջանաբնակ թուրքերի 61.69 (1649 մարդ) տոկոսը դեմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, 38.31 (1024 մարդ) տոկոսը՝ կողմ:

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում հանրաքվեին մասնակցել է Թուրքիայի 2.673 քաղաքացի: Ընդ որում, դա կազմում է ընտրության իրավունք ունեցող ադրբեջանաբնակ թուրքերի թվի ընդամենը մեկ երրորդը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում այս պահին բնակվում է ընտրության իրավունք ունեցող  6.279 Թուրքիայի քաղաքացի:

Թուրքական թերթը նկատել է տալիս, որ այս արդյունքները բավական անսպասելի են: «Չէ՞ որ 1995թ.-ից Ադրբեջանը կառավարվում է նախագահական համակարգով: Մյուս կողմից, 2016թ. սեպտեմբերի 26-ին անցկացված հանրաքվեի արդյունքում Ադրբեջանի սահմանադրությունում որոշ փոփոխություններ կատարվեցին, ինչի հետևանքով երկրի նախագահին չափազանց լայն լիազորություններ տրվեցին», - գրում է «Sözcü»-ն:

Թերթը հիշեցնում է նաև, որ Ադրբեջանում անցկացված հանրաքվեում սահմանադրական փոփոխությունների փաթեթը հաստատվեց ձայների ճնշող (86.6 տոկոս) մեծամասնությամբ: Այդ փոփոխությունների մեջ էր մտնում նաև «առաջին փոխնախագահ» և «փոխնախագահներ» պաշտոնների ներմուծումը, որոնց հետ կապված նշանակման և ազատման որոշումները կայացնում է երկրի նախագահը: Նախագահի բացակայության պայմաններում նրա բոլոր լիազորությունները անցնում են առաջին փոխնախագահին, ով օժտված է անձեռնամխելիությամբ:

«Այդ համատեքստում նախագահ Իլհամ Ալիևը, օգտվելով սահմանադրությամբ իրեն տրված իրավունքից,  2017թ. փետրվարին առաջին փոխնախագահ նշանակեց իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային», -գրում է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 51.41 տոկոսը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, իսկ 48.59 տոկոսը՝ դեմ: Փոփոխությունների փաթեթով նախատեսվում է անցում կառավարման նախագահական համակարգի, իսկ երկրի նախագահին չափազանց լայն լիազորություններ են տրվում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}