Քաղաքական13:06, 18 Ապրիլ 2017
Ուշագրավ մանրամասներ Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից

Հայտնի է դարձել Թուրքիայում կայացած հանրաքվեի ժամանակ առանց կնիքի քվեաթերթիկների կիրառման աշխարհագրությունը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Siyasihaber.org» լրատվակայքը:
Ոչ պաշտոնական արդյունքների համաձայն՝ մասնակիցների շուրջ 51 տոկոսը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին: «Ոչ»-ի ճամբարի ներկայացուցիչները և մասնավորապես՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ - CHP) և «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցությունները, ինչպես նաև՝ հանրաքվեի դիտորդները պնդում են, որ այդ արդյունքներն անընդունելի են:
Դժգոհությունների հիմնական պատճառն այն է, որ Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը վճռել է վավեր ճանաչել բոլոր այն քվեաթերթիկները, որոնց վրա չի եղել համապատասխան կնիքը:
Ըստ հրապարակված քարտեզի՝ ամենից շատ առանց կնիքի քվեաթերթիկներ են հայտնաբերվել հատկապես երկրի արևելյան քրդաբնակ շրջաններում՝ Մարդինում, Բիթլիսում, Վանում, Մուշում, Խարբերդում (Էլազըղ), Ուրֆայում և Բինգյոլում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |