Տարածաշրջան08:05, 18 Ապրիլ 2017
Հանրաքվեի արդյունքները չեն ազդի ռուս-թուրքական հարաբերությունների վրա

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուտսկին հայտարարել է Թուրքիայի վերաբերյալ իրենց ակնկալիքների մասին: Ըստ այդմ՝ ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմադրական հանրաքվեի արդյունքներն ազդեցություն չեն ունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա:
«Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության տեղեկացմամբ` ռուս պաշտոնյան շեշտել է, որ թեև Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները «դյուրին չեն», այնուամենայնիվ, երկու երկրների միջև տնտեսական և քաղաքական հարթությունններում առկա է գործընկերություն:
«Հանրաքվեից հետո չկան պատճառներ կասկածելու այդ հարաբերությունների ապագայի վերաբերյալ: Մի շարք եվրոպական երկրների մայրաքաղաքներում Թուրքիայի ընդդիմությանը ցուցաբերած աջակցությունը խոսում է այն մասին, որ Արևմուտքում անհանգստացած են Թուրքիայի նախագահի հզորացումից»,- նկատել է տվել է Սլուցկին:
Վերջինս նաև հավելել է, որ սահմադրական հանրաքվեում կողմ և դեմ քվեարկածների միջև շատ քիչ տարբերությունը խոսում է այն մասին, որ թուրքական հասարակությունում առկա է տարակարծություն:
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ հանրաքվեին կողմ էին քվեարկել մասնակիցների 51.41 տոկոսը, դեմ՝ 48.59 տոկոսը: Այլ կերպ ասած՝ քվեարկության իրավունք ունեցող 25 մլն 150.13 քաղաքացի կողմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին, իսկ 23 մլն 770.203 քաղաքացի՝ դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |