Քաղաքական12:42, 26 Ապրիլ 2017
Թուրք պատգամավորը մեղադրում է հայկական և քրդական սփյուռքին

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության Մանիսայի պատգամավոր Սելչուք Օզդաղը հայտարարել է, որ Թուրքիայի նկատմամբ թշնամություն սերմանող հայկական և քրդական սփյուռքին այժմ ավելացել է գյուլենական համայնքը: Ըստ թուրքական «Aksam» թերթի կայքի` նա պնդել է, որ հայկական և քրդական սփյուռքը տարիներ շարունակ «օգտագործվում են» համաշխարհային ուժերի կողմից, որոնք Թուրքիայի նկատմամբ թշնամական դիրքորշում ունեն:
«Թուրքիան փլուզելու համար ամեն հնարավոր բան անում են»,-ասել է ԱԶԿ-ական պատգամավորը: Վերջինս նաև հանդիսանում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մանրամասները ուսումնասիրող հանձնաժողովի փոխնախագահը:
Նա նաև հնչեցրել է մի շարք հակահայկական հայտարարություններ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ: Կրկնելով թուրքական ժխտողական պնդումները՝ ասել է, որ հայկական լոբբիստական կազմակերպություններն ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում շարունակում են հակաթուրքական գործունեություն ծավալել: Կոչ է արել ակտիվ պայքար մղել հայկական սփյուռքի գործողությունների դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |