Քաղաքական09:45, 27 Ապրիլ 2017
Թուրքիայի պատվիրակության անդամների մի մասը չի մասնակցի ԵԽԽՎ-ի լիագումար նիստերին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից Թուրքիայի նկատմամբ քաղաքական մոնիթորինգի վերականգնման որոշումից հետո թուրքական կողմի առաջին քայլը ԵԽԽՎ-ի նիստերին չմասնակցելն է:
Ըստ թուրքական «Yeni akit» թերթի կայքի` նշյալ որոշումից հետո Թուրքիայի պատվիրակության «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) և «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունները ներկայացնող անդամները որոշում են կայացրել չմասնակցել ԵԽԽՎ-ի լիագումար նիստի աշխատանքներին:
Որոշման մասին տեղեկացրել է Թուրքիայի պատվիրակության ղեկավար Թալիփ Քյուչուքջանը, ով ներկայացնում է ԱԶԿ-ն:
Քյոչուքջանը հայտնել է, որ իրենք խստորեն դատապարտում և չեն ընդունում ԵԽԽՎ-ի վերոնշյալ որոշումը` պատճառաբանելով, որ դրա տեքստում Թուրքիայի ինքնիշխանության իրավունքը խախտող կետեր կան:
Նշվում է նաև, որ թուրքական պատվիրակության գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP-ԺԴԿ) կուսակցությունների ներկայացուցիչները շարունակում են մասնակցել ԵԽԽՎ-ի նիստերի աշխատանքներին:
Թուրքիայի պատվիրակությունը բաղկացած է 18 անդամից, որոնցից 10-ը ներկայացնում են ԱԶԿ-ն, 5-ը` ԺՀԿ-ն, 2-ը` ԺԴԿ-ն և 1-ը` ԱՇԿ-ն:
Հիշեցնենք, որ Թուրքիան ԵԽԽՎ-ի կողմից քաղաքական մոնիտորինգի է ենթարկվել 1996-2004թթ.:
ԵԽԽՎ-ում մոնիտորինգի գործընթացը գործարկվել է 1993թ. և նպատակ ունի եվրաինտեգրման ճանապարհն ընտրած երկրներում հեշտացնելու անցումը արևմտյան ժողովրդավարական չափանիշներին: Ներկայումս ԵԽԽՎ-ն մոնիտորինգ է իրականացնում Ալբանիայում, Բոսնիա-Հերցոգովինայում, Մոլդովայում, Ռուսաստանում, Սերբիայում, Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |