Տնտեսական08:42, 29 Ապրիլ 2017
«Moody's»-ը առաջիկա 4 տարում Թուրքիայի համար 3% տնտեսական աճ է կանխատեսել

«Moody's» միջազգային վարկանիշային գործակալությունը հրապարակել է Թուրքիայի և Ռուսաստանի տնտեսական զարգացման հեռանկարների վերաբերյալ իր կանխատեսումները:
Թուրքական «ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ գործակալության փոխտնօրեն Քրիստին Լինդոուն նշել է, որ երկու երկրներն էլ նմանատիպ տնտեսական խնդիրների առաջ են կանգնած:
«Թուրքիան տնտեսական զարգացման ավելի մեծ նախադրյալներ ունի, իսկ Ռուսաստանի տնտեսությունն ավելի հարուստ և հզոր է:
Ակնկալում ենք, որ առաջիկա 4 տարվա ընթացքում Թուրքիայի իրական համախառն ներքին արդյունքը կաճի 3 տոկոսով: Սա Ռուսաստանի համար մեր կանխատեսած ցուցանիշից (1.5 %) երկու անգամ ավելին է»,- նշել է Լինդոուն:
Փոխնախագահը հավելել է, որ երկու երկրներն էլ կարիք ունեն մոտ ապագայում կառուցվածքային բարեփոխումներ կատարելու, հակառակ դեպքում առաընթացի վերաբերյալ նշված կանխատեսումները չեն իրականանա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |