Տարածաշրջան12:34, 02 Մայիս 2017
Ռուսական և ամերիկյան զորքը կուտակվում է Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին

Ռուսական և ամերիկյան զորքերը տեղակայվել են Թուրքիա-Սիրիա սահմանային գոտում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Milliyet» թերթի կայքը:
«Եվ ռուս, և ամերիկացի զինվորները Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին վահան են դարձել «Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) սիրիական թևը հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի» (ԺԻՈՒ-YPG) համար: Երեկվանից ռուս զինվորները առաջացել են մինչև Բարսայա լեռները, իսկ այդ վայրի հեռավորությունը Թուրքիայից ընդամենը մի քանի մետր է», - գրում է թուրքական թերթը:
Աղբյուրի համաձայն՝ ազատ Սիրիայի բանակի (որին աջակցում է Թուրքիան) և YPG-ի միջև վերջին բախումը տեղի է ունեցել անցյալ գիշեր՝ Ազեզի մոտակայքում:
Ազեզի տարածքում նախօրեին արված մի լուսանկարում երևում է Սիրիայի դրոշը: Թուրքական թերթի պնդմամբ՝ լուսանկարն ապացուցում է, որ Դամասկոսն ու YPG-ն այս գործողության ընթաքում համատեղ են գործում:
Սահմանին զորքերի այս կուտակումների պատճառով թուրքական կողմում տագնապ է հնչեցվել: Ըստ մամուլում տեղ գտած լուրերի՝ YPG-ի կողմից իրականացված մի քանի ռմբակոծությունից հետո Թուրքիան էլ սկսել է սահմանի իր կողմում զրահամեքենաներ կուտակել:
Թուրքիայի սահմանամերձ տարածքներում ճանապարհների ընդլայնման, ինչպես նաև՝ անվտանգության պատի կառուցման աշխատանքներ են ընթանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |