• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 01:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:05, 03 Մայիս 2017

Պուտին. «Ռուս-թուրքական հարաբերությունները լիովին վերականգնվել են»

Պուտին. «Ռուս-թուրքական հարաբերությունները լիովին վերականգնվել են»

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Սոչի քաղաքում  մեկնարկել է Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` առանձնազրույցից առաջ երկու նախագահները լրագրողների հետ զրույցում  կարևոր հայտարարություններ են արել:

Մասնավորապես Պուտինը, խոսելով կազմակերպված հանդիպման մասին,  ասել է, որ սա հարմար հնարավորություն է Էրդողանի հետ քննարկելու ոչ միայն ռուս-թուրքական հարաբերությունները, այլև սիրիական ճգնաժամը, ինչպես նաև միջազգային մի շարք այլ հարցեր:

«Մեր  համատեղ աշխատանքները խոսում են այն մասին, որ ռուս-թուրքական հարաբերությունները ձեռք են բերում հատուկ կարգավիճակ, ինչպես նաև ցուցադրում, որ դրանք (երկողմ հարաբերություննները-խմբ.) լիովին  վերականգնվել են,- ասել է Պուտինը:

Վերջինս շեշտել է նաև, որ Թուրքիայի ներքաղաքական կյանքի կայունացումը դրական ազդեցություն կթողնի ռուս-թուրքական հարաբերությունների վրա:

Իր հերթին Էրդողանն էլ շեշտել է, որ երկու երկրների կողմից իրականացվելիք քայլերը փոխելու են տարածաշրջանի ճակատագիրը:

Նախագահների հանդիպման տեսանյութը՝   ա յ ս տ ե ղ

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}