Տարածաշրջան10:24, 04 Մայիս 2017
Թուրք-քրդական բախումներ Հաքքարիում. կան զոհեր և վիրավորներ

Մայիսի 3-ին երեկոյան Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում թուրք-քրդական բախումներ են տեղի ունեցել:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ տեղի անվտանգության աշխատակիցների հետ բախումները սկսվել են այն ժամանակ, երբ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները փորձել են ներթափանցել Չուքուրջայում գտնվող Գյուվենդաղը ռազմաբազայի տարածք: Փոխհրաձգության ժամանակ սպանվել է երկու քուրդ զինյալ, 7 թուրք զինվոր էլ վիրավորվել է, որից մեկի վիճակը ծանր է:
Հաքքարիի նահագնապետարանի հայտարարությունից հայտնի է դարձել, որ դրանից հետո Թուրքիայի օդային ուժերը «F-16»ռազմական ինքնաթիռներով և «Cobra» տեսակի ռազմական ուղղաթիռներով հարվածներ են հասցրել քուրդ զինյալների դիրքերին:
Միաժամանակ թուրք-քրդական բախումներ են գրանցվել նաև թուրք-իրաքյան սահմանում: Նշվում է, որ PKK-ի գրոհայինների մոտից առգրավվել են մեծ թվով ականանետեր, ինչպես նաև «AK-47 Kalaşnikof» տեսակի ինքնաձիգ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |