Տարածաշրջան10:34, 04 Մայիս 2017
2016թ. Թուրքիայում 68 տոկոսով աճել է մարդկանց առևտրից տուժածների թիվը

Թուրքիայի ներքին գործերի նախարարության միգրացիայի կառավարման գլխավոր վարչությունը զեկույց է հրապարակել 2016թ. միգրացիոն հոսքերի վերաբերյալ:
Թուրքական իշխանամետ «Yeni Şafak» թերթի կայքի տեղեկացմամբ՝ 2006-2014թթ. ցամաքային, ծովային և օդային ճանապարհով Թուրքիա մուտք գործող օտարերկրացիների թիվը անդադար աճել է: 2006թ. Թուրքիա է մուտք գործել 18 մլն 916 հազ. 904 օտարերկրացի, իսկ 2014թ.՝ 35 մլն 115 հազ. 789 մարդ:
2016թ. Թուրքիա ժամանող օտարերկրացիներ թիվը փոքր-ինչ նվազել է՝ հասնելով 24 մլն 686 հազ. 471-ի: Եվս 18.294 մարդու մուտքը Թուրքիա արգելվել է՝ տարբեր տեխնիկական խնդիրների պատճառով:
2016թ. ընթացքում Թուրքիայում բնակության իրավունք է տրվել 461.217 օտարերկրացու, 2015թ. համեմատ այս ցուցանիշը աճել է 9 տոկոսով:
2016թ. Թուրքիայում 68 տոկոսով աճել է մարդկանց առևտրից տուժածների թիվը՝ հասնելով 181-ի: 2005-2016թթ. տուժածների ընդհանուր թիվը կազմում է 1427: Նույն ժամանակահատվածում Թուրքիայում բացահայտվել են մարդկանց առևտրով զբաղվող 2.299 օրինախախտ:
2016թ. Թուրքիան կանխել է 174.466 գաղթականի անօրինական տեղաշարժը, ինչը 19 տոկոսով գերազանցում է 2015թ. ցուցանիշը: 2005-2016թթ. ընդհանուր առմամբ կանխվել է 817.863 գաղթականի անօրինական տեղաշարժը:
Ծովային ճանապարհով գաղթականների անօրինական տեղաշարժերի ընթացքում 2016թ. զոհվածների թիվը նվազել է 29 տոկոսով՝ հասնելով 192-ի:
Թուրքիայի և ԵՄ-ի միջև կնքված փախստականների հոսքի կանխարգելման մասին պայմանագրի շրջանակներում 2016թ. Թուրքիայից Գերմանիա է տեղափոխվել 1065, Հոլանդիա՝ 456, Ֆրանսիա՝ 433 սիրիացի փախստական:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |