Տարածաշրջան10:05, 05 Մայիս 2017
ԱՄՆ-ը նորից ռազմական օգնություն է տրամադրել Սիրիայի քրդերին
Սիրիայի տեղական համակարգման հանձնաժողովը (LCC) տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ին (ԺԻՋ-YPG) ուղարկել է 48 ռազմական մեքենայից և 250 զինվորից բաղկացած ավտոշարասյուն, 22 բեռնատար, ինչպես նաև մի շարք զինատեսակներ:
Թուրքական «Yenisafak» լրատվամիջոցը, հղում անելով վերոնշյալ տեղեկությանը, նշում է, որ ռազմական օգնությունը Սիրիա է մուտք գործել Սեմալքա սահմանային անցակետից և հասցվել Հասեքե նահանգի Մալիքիյե շրջան:
Աղբյուրը հայտնում է, որ ԱՄՆ ավելի ինտենսիվ կերպով սկսեց աջակցել Սիրիայի և Իրաքի քրդերին այն բանից հետո, երբ Թուրքիայի օդային ուժերը օպերացիա իրականացրեցին Իրաքի Սինջար և Քարաչոք շրջաններում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հենակետերի ուղղությամբ (ՔԲԿ-PKK):
Թուրքական աղբյուրը ԱՄն-ի վերոնշյալ որոշումը որակում է որպես «սկանդալային»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |