• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 19:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:35, 08 Մայիս 2017

Թուրքիան պատրաստվում է Իրանի հետ սահմանին պատ կառուցել

Թուրքիան պատրաստվում է Իրանի հետ սահմանին պատ կառուցել

Թուրքիան պատրաստվում է պատ կառուցել նաև Իրանի հետ սահմանին: Այս մասին գրում է թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Աբդուկքադիր Սելվին:

Ըստ նրա՝ այս քայլն արվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և դրա ենթակազմավորումների անդամ զինյալների ներթափանցումը կանխելու համար:

«Իրանի թուրքական սահմանին են գտնվում PKK-ի Մակու, Դմաբաթ, Նավուր, Քոթր, Քեներեշ, Շեհիդեն ճամբարները: Այդ ճամբարներում 800-1000 զինյալ կա: Դրանք ներթափանցում են Թուրքիա, տարբեր գործողություններ իրականացնում և հեռանում: Դա կանխելու նպատակով Աղրը-Իգդիր սահմանի 70 կմ. հատվածում պատ ենք կառուցում, մնացած հատվածը կառուցապատում աշտարակներով ու երկաթյա ցանցերով: Եվ ողջ սահմանը ծայրեիծայր լուսավորում ենք»,- գրում է հեղինակը:

Ավելի վաղ  կրկին անվտանգության նկատառումներով թուրքական կողմը նախաձեռնել էր պատ կառուցել նաև Սիրիայի հետ սահմանի երկայնքով: 2017թ. ապրիլի դրությամբ կառուցապատվել է Հաթայից մինչև Շըրնաք ձգվող 911 կմ սահմանի ավելի քան 556 կմ հատվածը: Աշխատանքների ավարտը նախատեսված է մինչև տարեվերջ: 3 Մետր բարձրություն, 2 մետր լայնք և 7 տոննա կշիռ ունեցող յուրաքանչյուր բլոկի վրա նաև 60սմ երկարությամբ սուր շեղբով երկաթյա ելուստներ կան, իսկ անհրաժեշտության դեպքում այդ բլոկներից յուրաքանչյուրը հնարավոր կլինի տեղահանել:

Ուշագրավ է նաև, որ Սիրիայի հետ սահմանին պատ կառուցելու գաղափարի հետ մամուլում տարածվել էր նաև այն տեղեկությունը, որ Սիրիայից հետո Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը պատրաստվում է անվտանգության պատ կառուցել նաև Իրանի և Հայաստանի հետ սահմանին (Արդահան, Կարս, Իգդիր):

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}