Տարածաշրջան13:51, 10 Մայիս 2017
Թուրքական արտադրության Altay տանկը ներկայացվել է ցուցահանդեսում

Թուրքական «Otokar» ընկերությունը, որը մտնում է Թուրքիայի խոշորագույն «Koç» հոլդինգի մեջ, Ստամբուլում ընթացող «IDEF 2017» ռազմական արտադրանքի ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացրել է «ALTAY» տանկի տեսակներից մեկը, որը նախատեսված է օգտագործել քաղաքային պայմաններում ռազմական օպերացիաների ժամանակ: Ըստ թուրքական «Bolgegundem» լրատվակայքի` թուրքական արտադրության նոր տանկի մասին խոսել է «Otokar» ընկերության գլխավոր տնօրեն Սերդար Գյորգյուչը:
«Մենք նպատակ ունենք լավագույն արտադրանքը և ծառայությունը մատակարարել աշխարհի ավելի քան 50 հասցեատերերի, այդ թվում են նաև Թուրքիայի բանակին և անվտանգության ուժերին: Մենք գործում ենք ոչ միայն այսօրվա, այլև ապագայի վտանգներին և պահանջներին համապատասխան: Դրա լավագույն օրինակը այն է, որ այսօր ցուցահանդեսում մեր կողմից ներկայացվեց ALTAY տեսակի տանկը»:
Վերջինս ընդգծել է, որ եթե իրենց առաջարկվի նշյալ տանկի հարցում սկսել սերիական արտադրություն, ապա իրենք պատրաստ են դա իրականացնել:
Նշվում է, որ քաղաքային պայմաններին հարմարեցրած նշյալ տանկը օժտված է մի շարք ունակություններով: Մասնավորապես տանկի վրա տեղադրված են այնպիսի համակարգեր, որոնք նախօրոք զգուշացնում են ճանապարհին ինքնաշեն պայթուցիկի առկայության մասին, բացի դրանից, եթե տանկի վրա կրակ են բացում, վերջինս ունակ է հայտնաբերելու այն վայրը, որտեղից կրակ է արձակվում: Կան նաև մի շարք այլ առանձնահատկություններ:
Ավելացնենք, որ «ALTAY» տանկն անվանվել է թուրք գեներալ Ֆահրեթին Ալթայի պատվին, ով եղել է քեմալական ազգայնամոլական շարժման ակտիվ մասնակիցներից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |