Տարածաշրջան10:15, 11 Մայիս 2017
Ռուս-թուրքական ցամաքային բեռնափոխադրումները վերսկսվում են

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) և Թուրքիայի միջև դադարեցված ցամաքային բեռնափոխոխադրումները վերսկսելու են մայիսի 16-ին: Այդ մասին հայտնել է Թուրքիայի կապի, տրանսպորտի և ծովագնացության նախարար Ահմեթ Արսլանը թուրքական «Anadolu» լրատվական գործակալության հետ զրույցում:
Նախարարի տեղեկացմամբ՝ մայիսի 16-ից բեռնափոխադրումներ իրականացնող ավտոմեքենաներին կտրամադրվի համապատասխան թույլտվություն:
Ըստ նախարարի՝ այդ որոշումը կայացվել է մայիսի 8-ին տեղի ունեցած ցամաքային տրանսպորտի հարցերով զբաղվող ռուս-թուրքական խառը հանձնաժողովի նիստի ժամանակ:
«Պատվիրակությունները կամք դրսևորեցին, որպեսզի հեշտացվի վիզաների տրամադրումը վարորդներին: Բացի այդ, կարևոր որոշումներ կայացվեցին ժամանակավոր փաստաթղթերի քվոտաների հարցում»:
Ահմեթ Արսլանը հավելել է, որ ռուս-թուրքական ճգնաժամն ավարտվել է, և Ռուսաստանը Թուրքիայի համար նույնիսկ արդեն կհանդիսանա որպես տարանցիկ երկիր` դեպի Միջին Ասիա բեռնափոխադրումներ իրականացնելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |