Տարածաշրջան08:51, 13 Մայիս 2017
Թուրք գնդապետը հրաժարվել է ԱՄՆ զինուժի շքանշանից
Ադանայում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազայի կոալիցիոն ուժերի շտաբում կայացած պարգևատրման արարողության ժամանակ ԱՄՆ-ի զինուժի գեներալը մարտական հաջողությունների համար շքանշանով է պարգևատրել թուրքական բանակի գնդապետ Օրքուն Օզելլերին: Ինչպես հայտնում է թուրքական «Milliyet»-ը, գնդապետ Օզելլերը հրաժարվել է ընդունել այդ մեդալը՝ պատճառաբանելով հետևյալ կերպ.
«Ձեզ, իհարկե, վշտացնել կամ վիրավորել չեմ ցանկանում, բայց ես չեմ կարող ընդունել այս շքանշանը: Որովհետև այս մեդալը տվողները համագործակցում են իմ թշնամի քրդական ուժերի (YPG) հետ: Հետևաբար պատիվս թույլ չի տալիս ընդունել այս մեդալը»:
Թուրք զինվորականի այս քայլը լայն արձագանք է գտել սոցիալական մեդիայում և արժանացել բազմաթիվ դրվատանքի խոսքերի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |