Տարածաշրջան07:48, 15 Մայիս 2017
Բիթլիսում հայտարարվել է պարետային ժամ

Մայիսի 14-ին երեկոյան Թուրքիայի Բիթլիս նահանգի Հիզան շրջանի մի շարք գյուղերում պարետային ժամ է հայտարարվել: Ինչպես իրազեկում է թուրքական «Sabah» թերթի կայքը, այդ մասին հայտարարություն է արվել Բիթլիսի նահանգապետարանից:
Մասնավորապես նշվում է, որ պարետաային ժամը հայտարարվել է քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով: Այն կտևի այնքան ժամանակ, մինչև նահանգապետարանի կողմից հավելյալ ծանուցում կարվի:
Աղբյուրը նաև մանրամասնում է թե որ գյուղերում է հայտարարվել պարետային ժամ ( Գայդա, Աքշար, Հորոզդերե, Աքդիք գյուղերում): Թեև չի տեղեկացվում, թե ինչ գործողություններ են իրականացնելու պարետային ժամի ընթացքում, այնուամենայնիվ, հիշեցնենք, որ ավելի վաղ Բիթլիսում բախումներ էին գրանցվել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների և թուրք իրավապահ մարմինների միջև:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |